211652_close_icon
views-count15031 դիտում article-date 23:20 15-08-2018

«Էդ ո՞վ է ձեզ անգրագետ ասել, պետք է նման մարդու պատասխանատվության կանչեիք». Արայիկ Հարությունյանը՝ ուսանողին․ aravot.am

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կասկադում հանդիպեց ուսանողների ու աշակերտների հետ ու պատասխանեց նրանց հարցերին: Հարց եղավ՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան շարունակելո՞ւ է դասավանդվել, ի՞նչ փոփոխություն է կրելու՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Իրականում այս առարկան մեր քաղաքացիների մի մասի համար խնդրահարույց է, մյուս մասը ցանկանում է, որ առարկան պահպանվի, գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում ենք անցկացնելու: Սիրո եւ համերաշխության մթնոլորտում կարող ենք ցանկացած հարց քննարկել, այդ թվում նաեւ այդ առարկայի հարցը եւ խելամիտ որոշումներ ընդունել ոչ միայն այդ առարկայի, այլեւ մյուս առարկաների հետ կապված»: Ուշագրավ էր, որ ԵՊՀ մի ուսանողուհի մասնագիտական գրականության թարգմանության հարցն ուղղեց նախարարին՝ ասելով, որ երբ համալսարանում ռեկտորի հետ հանդիպման ժամանակ այդ հարցն ուղղում են իրենց, պատասխանում են՝ «ուրեմն անգրագետ եք ու չեք ուզում կարդալ ռուսերեն»: Ուսանողի խոսքով՝ «Այստեղ կա կարեւոր հարց, մասնագիտական գրականությունը պիտի թարգմանվի, որովհետեւ եթե հայտարարվում է, որ համալսարանում կրթությունը հայերեն է, ուրեմն պարտավոր են դասագրքային մակարդակով ուսանողի համար ունենալ հայերեն գրականություն: Աղբյուրը՝ [url=https://www.aravot.am/2018/08/15/975557/]aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր