4448 դիտում
17:18 15-08-2018
Աշխարհում եզակի «Սպրինտ» քրաուդֆանդինգային ֆոնդը կատարել է առաջին ներդրումը
«Սպրինտ» ֆոնդը հայտնում է իր համաշխարհային մեկնարկի մասին։ Global AM ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված, աշխարհում իր տեսակի մեջ եզակի ֆոնդը ֆինանսավորում է ստարտափներին՝ տրամադրելով մարքեթինգային բյուջե քրաուդֆանդինգային արշավ իրականացնելու համար։
Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրաուդֆանդինգային արշավների շուրջ 60 տոկոսը ձախողվում են, իսկ հիմնական պատճառը մարքեթինգային բյուջեի և մասնագիտացման պակասն է։ Սա նշանակում է, որ նորարարական կամ լավ նախագծած պրոդուկտ ունենալն այլեւս բավարար չէ քրաուդֆանդինգում հաջողության հասնելու կամ առկա պոտենցիալը առավելագույնս ռեալիզացնելու համար։ Նույնիսկ ամենահաջողակ արշավները չեն կարողանում իրենց ողջ ներուժը լիարժեք գործածել մարքեթինգային բյուջեի պակասի պատճառով։
«Սպրինտ» ֆոնդի նպատակն է՝ լուծել այս խնդիրը` քրաուդֆանդինգ իրականացնող խոստումնալից ստարտափներին տրամադրելով մարքեթինգային բյուջե և արշավի կառավարում գործակալությունների միջոցով, որոնք ակնառու փորձ ունեն քրաուդֆանդինգի ոլորտում։
«Սպրինտ»-ի ռազմավարությունն ուղղված է ֆոնդի, ստարտափների եւ աշխարհի առաջատար քրաուդֆանդինգային գործակալությունների միջև եռակողմ փոխհարաբերությունների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցներին քրաուդֆանդինգ իրականացնելիս հասնել ամենաբարձր նշաձողին։
«Սպրինտ» ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանը փաստում է, որ քրաուդֆանդինգում մասնագիտորեն կառավարվող մարքեթինգային բյուջեն հնարավորություն է տալիս 5-10 անգամ բարձրացնել վաճառքները արշավի ընթացքում. «Ոսումնասիրելով ոլորտը՝ պարզեցինք, որ աշխարհում առ այսօր չկար մի կազմակերպություն, որ միաժամանակ ապահովեր ինչպես փորձագիտական, այնպես էլ մարքեթինգային ֆինանսավորումը», - նշում է նա։
«Սպրինտ» ֆոնդի գործիքակազմը ներառում է արշավի ֆինանսավորում, բաժնեմասնակցության ձեռքբերում և այս երկուսի համակցությունը: Մասնավորապես, պորտֆելային ընկերություններին կտրամադրվի մարքեթինգային բյուջե մասնագիտացված գործակալությունների միջոցով օգտագործելու համար: Բյուջեի սահմանաչափն առաջին տարվա համար կլինի մինչեւ 100,000 դոլար, եւ յուրաքանչյուր տարի այն կավելանա եւս 100,000 դոլարով։ Ներդրումից ելքը կիրականացվի արշավի վերջում՝ ներդրված գումարի և տոկոսավճարների հետ ստացմամբ:
Նորաստեղծ «Սպրինտ» ֆոնդի առաջին պորտֆելային արշավը շների համար ստեղծված «Bristly» ատամի խոզանակն է, որը քրաուդանդինգի միջոցով այս պահին հավաքել է ավելի քան 470.000 ԱՄՆ դոլար, ինչն իր սկզբնական նպատակից 3000 տոկոսով ավելի գումար է։ Ի դեպ, «Bristly»-ն այս հաջողությանը հասել է «Սպրինտ»-ի գործընկեր «The Crowdfunding Formula» գործակալության աշխատանքի միջոցով։
Ֆոնդը նպատակ ունի միջազգային քրաուդֆանդինգի ոլորտում առկա բացը լրացնել եւ դառնալ հիմնական մասնակիցներից մեկը ստարտափ էկոհամակարգում։ «Սպրինտ»-ն արդեն համագործակցում է փորձառու գործընկեր-գործակալությունների հետ, որոնք միլիոնավոր դոլարների քրաուդֆանդինգային արշավներ են իրականացրել, պակաս կարևոր չէ նաեւ խորհրդատվական խորհուրդը, որը ներառում է՝ Indiegogo հարթակի վաճառքների փոխնախագահ Ջոն Վասկիսին, Gadget Flow-ի գործադիր տնօրեն Էվան Վարսամիսին եւ Մադրիդի Բիզնես Հրեշտակների Ցանցի հիմնադիր Խեսուս Լոզանոյին։
Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.sprintcf.com կամ գրեք [email protected] հասցեին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1044 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
1241 դիտում
14:57 10-05-2021
Հայփոստը գործարկել է ներհանրապետական նոր «Սպրինտ» ծառայություն
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից