211652_close_icon
views-count7246 դիտում article-date 23:40 14-08-2018

Անգելա Մերկելը օգոստոսի 23-24-ը կայցելի Վրաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-24-ը կայցելի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Մերկելի այցի կարևորությանը: Հաղորդում է [url=https://1tv.ge/en/news/visit-angela-merkel-georgia-scheduled-august-23-24/]1tv.ge[/url]-ն: «Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար: Վրաստանի հետ մեկտեղ նա նաև կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան, որտեղ կատարվող իրադարձությունների ֆոնին, առկա մարտահրավերներով հանդերձ՝ Եվրոպական միությունում մեր երկիրը պետք է աջակցի Գերմանիային»,- ասել է Զալկալիանին՝ հավելելով, որ Մերկելը վերջին անգամ Վրաստան է այցելել 10 տարի առաջ։ Նշենք նաև, որ Գերմանիայի կանցլերը Թբիլիսից ժամանելու է Երևան։

Նմանատիպ նյութեր