Անգելա Մերկելը կայցելի Վրաստան օգոստոսի 2-րդ կեսին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան պաշտոնապես հաստատվել է: Այդ մասին հայտնում է վրացական [url=https://1tv.ge/ru/news/oficialno-podtverzhden-vizit-angely-merkel-v-gruziju/]1tv.ge[/url]-ն:
Մերկելի այցը, երկկողմ հարաբերությունները և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման օրակարգի գլխավոր հարցերը քննարկվել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ու Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ֆայչիի՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը գնահատում է Վրաստան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը՝ որպես կարևոր երևույթ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նա նաև ընդգծել է Գերմանիայի կարևոր դերը երկրի ինստիտուցիոնալ զարգացման գործում:
Առաջին ալիքի տեղեկություններով՝ Մերկելի այցը նախատեսվում է օգոստոսի երկրորդ կեսին: