Անգելա Մերկելը Թուրքիա կայցելի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հաղորդւմ են թուրքական լրատվամիջոցները:
Այդ կապակցությամբ Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆֆեն Զեհբերգը հայտնել է, որ Մերկելը Թուրքիայում հանդիպում կանցկացնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Քննարկումն ընթանալու է ահաբեկչության դեմ պայքարի, միգրանտների ճգնաժամի և սիրիական հակամարտության շուրջ: