211652_close_icon
views-count8117 դիտում article-date 11:20 14-08-2018

Սևանի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Սևան երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 11-ին և 12-ին, Սևանի N1 հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լիլիթ Մակունցի ղեկավարությամբ: Օգոստոսի 12-ին փառատոնը շարունակվել է Սևան քաղաքում: Փառատոնին մասնակցում էին տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող խմբեր և անհատներ՝ ռոքից մինչև էլեկտրոնային ու ազգագրական երաժշտություն: Նախորդ երեք տարիներին փառատոնին մասնակցել են միայն հայկական երաժշտական խմբեր: ՀՀ մշակույթի նախարարությունն առաջին անգամ էր աջակցում փառատոնին, ինչը հնարավորություն ընձեռեց հրավիրել նաև միջազգային խմբերի: Փառատոնն անցկացվում էր «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով և «Շնորհակալություն, Սևան» ուղերձով:

Նմանատիպ նյութեր