211652_close_icon
views-count7151 դիտում article-date 17:33 12-08-2018

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել

Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2018/aug/12/kerala-floods-kill-dozens-with-36000-evacuated]The Guardian[/url]-ը: «Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում: Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը: Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:

Նմանատիպ նյութեր