211652_close_icon
views-count1378 դիտում article-date 22:29 06-08-2014

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ

Հնդկաստանի արևելքում՝ Օդիշա նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 23 մարդ։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը։ Ըստ տեղի բնակիչների հաղորդած տվյալների՝ իրադրությունը շրջանում շարունակում է վատանալ և հնարավոր է փրկարար գործողության անհրաժեշտություն լինի։ Հիշեցնենք, որ 2013 թ․ հոկտեմբերին Օդիշա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ։

Նմանատիպ նյութեր