211652_close_icon
views-count57139 դիտում article-date 13:35 08-08-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում փորձել են առևանգել 8-ամյա երեխայի

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեց ել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ Իսահակյան 1-ին նրբանցքի 13 շենքի բակից փորձում են 8-ամյա երեխայի առևանգել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Խարատյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 76-ամյա Ջյուլետա Դավթյանը նշված շենքի բակից փորձել է առևանգել նույն շենքի բնակիչ, 8-ամյա Լ. Հ.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի առևանգումը կանխվել է հարևանների կողմից: Ոստիկանները հանդիպել են երեխայի տատիկին՝ 64-ամյա Թ. Մ.-ին, ով կատարվածի մասին տեղեկություններ է հայտնել: Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: «Առևանգիչը» ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր