211652_close_icon
views-count2930 դիտում article-date 09:54 08-08-2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու է նրա նախկին ենթական․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխե­լու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկու­թյուններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում եք, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը: Ու հիմա ստացվում է՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննի նրա նախկին ենթական: Թե որքանով այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ գործը քննելիս, դժվար է ասել: Չի բացառվում, որ մեղադրող կողմը, հաշվի առնելով այդ հանգամանքը, դատավորին բացարկ հայտնի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր