211652_close_icon
views-count23820 դիտում article-date 09:00 08-08-2018

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցը պաշտոն է ստացել

Կապանի ժամանակավոր քաղաքապետ Նարեկ Ղահրամանյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կապանի մշակութային կյանքում մեծ փոփոխությունների ակնկալիքով՝ մշակույթի կենտրոնի ղեկը վստահությամբ հանձնում եմ բոլորիդ սիրելի Գևորգ Հարությունյանին։ Կապանցիների պատիվը միջազգային հարթակներում բարձրացնող Գևորգին իր նոր աշխատանքում հաջողություն մաղթենք»,- գրել է Ն. Ղահրամանյանը: Գ.Հարությունյանը հայ հանդիսատեսին հատնի է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից:

Նմանատիպ նյութեր