Հայտնի է «Genealogy» խմբի 6-րդ մասնակիցը. Եվրատեսիլ-2015 -ում ներկայացվող երգի տեսահոլովակը
Հայտնի է «Genealogy» խմբի ամբողջական կազմը: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է:
Նա Եվրատեսիլ 2015-ի բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին և Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանին:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում՝ մայիսի 19-ին, 21-ին և 23-ին: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: