211652_close_icon
views-count9608 դիտում article-date 19:13 06-08-2018

Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի

Բելգորոդ-Դնեստրովսկու վերականգնված միջնադարյան հայկական եկեղեցու առաջին այցելուները Ուկրաինայի հայերի միության ճամբարի անդամներ էին: Տեղեկացնում [url=http://analitikaua.net/2018/uchastniki-lagerya-soyuza-armyan-ukrainyi-posetili-srednevekovuyu-armyanskuyu-tserkov-v-belgorode-dnestrovskom]AnalitikaUA.net[/url]-ը։ Երեխաները նաև այցելեցին Բելգորոդ-Դնտրոնրսկիի Մարիամ Աստվածածին (XIV-XV) վերականգնված հայկական եկեղեցին, որտեղ նրանց համար կազմակերպվել է էքսկուրսիա: Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը: Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ 59 երեխաներ Հայաստանից և Ուկրաինայից: Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արևելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը, Սուրբ Մայրամ Աստվածածնի եկեղեցին: Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լևոն Ղուլյանի և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով: Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվել են վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ: Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր