4619 դիտում
20:14 28-03-2018
Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին
Էջմիածինն ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ:
Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը ճանաչողական շրջայց է կազմակերպել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Հյուրերին ընդունել է նաև Վեհափառ Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի միջեւ ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:
Հ.Գ. Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից, քաղաքապետ Ալլա Գինակի նախաձեռնությամբ 2013 թվականին հայ համայնքին է վերադարձվել պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին`կառուցված 14-15դդ, որը ներկայում վերականգնման փուլում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
8392 դիտում
19:43 18-11-2017
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելել է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք
10058 դիտում
19:13 06-08-2018
Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի
Այս բաժնից
907 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1063 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին