211652_close_icon
views-count81102 դիտում article-date 13:33 04-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ բախվել է երկաթե ծաղկամաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են BMW մակնիշի 52 TT 522 համարանիշի և Lexus մակնիշի 99 ՕN 990 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել մայթին տեղադրված երկաթե ծաղկամաններին։ Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ պարզելու են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր