211652_close_icon
views-count67383 դիտում article-date 13:15 31-03-2024

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Mitsubishi-ն և BMW X5-ը, վերջինն էլ բախվել է ծաղկամաններին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Պողոսյանի վարած «BMW X5» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արտակ Պողոսյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով անչափահաս երեխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից խաչմերուկում տեղադրված ծաղկամաններին և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոցում բուժօգնություն ստացած երեխայի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր