211652_close_icon
views-count43864 դիտում article-date 21:12 02-08-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ՀՔԾ պետի նախկին տեղակալին նշանակեց Ոստիկանության կրթահամալիրի պետ

Այսօր, օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության կրթահամալիրի աշխատակազմին է ներկայացրել կրթահամալիրի նորանշանակ պետին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ օգոստոսի 1-ին Վ․ Օսիպյանի հրամանով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։ Վ, Օսիպյանի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության կրթահամալիրի պետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ․ Բաբայանը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ ազատվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ․ Վարյանը, ինչպես ընդունված է Ոստիկանության համակարգում, կադրավոյ ոստիկան է, իր գործի գիտակ, համարվում է պրոֆեսիոնալ, ունի մարդկային բարձր արժանիքներ, և նրա շնորհիվ է, որ ոստիկանության կրթահամալիրը ավերակներից վերածվեց հզոր ու պրոֆեսիոնալ կառույցի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր