211652_close_icon
views-count12571 դիտում article-date 10:22 31-07-2018

Մեզ համար շատ բարդ է լինելու Երևանի ավագանու ընտրություններին հաղթելը. Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից: Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակ­ցության քաղաքապետի թեկնածուն դերա­սան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի և ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատ­գամավոր Ալեն Սիմոնյանի միջև: [b]-Պարո´ն Սիմոնյան, Հայկ Սարությանը Ձեր ընկերն է, և գիտենք, որ Դուք եք նրան ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդար չէ՞, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու և ոչ Դուք:[/b] -Առանց մեկնաբանության: [b]-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում և զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք՝ ՔՊ-ի կատա­րած ընտրությունն արդարացված էր:[/b] -Ես հայտարարություն եմ արել և հիմա չեմ ուզում որևէ կերպ իմ հայտարարությա­նը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, և կուսակ­ցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի: [b]-Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ դիրքո­րոշում ունեք, պետք է կուսակցության որոշ­ումն ընդունեի՞ք:[/b] -Եթե ես կիսեի այդ դիրքորոշումը, որը եղել է, ես իմ թեկնածությունը կհանեի և չէի պայքարի այդ տեղի համար, և ինքս կքվե­արկեի Հայկ Մարությանի օգտին: Ես քվեարկել եմ իմ օգտին, ես քաղաքական ճա­նապարհ եմ անցել, ես քաղաքական հայտ եմ ներկայացրել, կուսակցությունը կայաց­րել է այլ որոշում: Այդ որոշումն ինձ համար առաջնային է: [b]-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:[/b] -Ես չեմ կարծում, որ իմ մեջ որևիցե խն­դիր կա, ու ես որևիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ոչ քննարկմանը, ոչ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ: [b]-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաս­տարկները, որ հնչել են Մարությանի թեկ­նածության վերաբերյալ:[/b] -Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի: [b]-Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին՝ հասկանալով, որ հիմնական պայքարը Ձեր և Մարությանի միջև է լինե­լու: Իսկ Դուք մինչև վերջ ինքնաբացարկ չներկայացրիք:[/b] -Ինչո՞ւ պիտի ինքնաբացարկ հայտնեի: Եթե իրենք հասկացել են, որ մեր միջև է պայքարը լինելու, ես էլ եմ էլի երևի հասկա­ցել, որ մեր միջև է լինելու, և ինքնաբացարկ հայտնելու որևիցե ցանկություն չի եղել: [b]-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպ­քում քաղաքականության մեջ փորձառու­թյուն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:[/b] -Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների: [b]-Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:[/b] -Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ով­քեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, և շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը: [b]-Կարծում եք՝ թեժ մրցակցությո՞ւն է սպասվում:[/b] -Միանշանակ: Համոզված եմ դրանում: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր