211652_close_icon
views-count10814 դիտում article-date 09:44 31-07-2018

Երևանի Էրեբունի, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները հրաժարականի դիմումներ են գրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարու­նակում է օդում կախված մնալ: Նրան­ցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյունների՝ հրաժարականի դիմում ար­դեն գրել են Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը: Տեղեկությունը ճշ­տելու նպատակով «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տե­ղեկություն չունեմ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր