211652_close_icon
views-count61952 դիտում article-date 23:43 29-07-2018

Ողբերգական ավտովթարներ Սյունիքի և Արագածոտնի մարզերում. կան զոհեր և վիրավորներ

Քիչ առաջ ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Արագածոտնի մարզում՝ «Տառերի» պուրակի հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի արդյունքում 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին 2 ավտոմեքենա բախվել են միմյանց, որի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող է: Նշված վթարից քիչ անց Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով 20-25 տարեկան տղան մահացել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր