211652_close_icon
views-count21654 դիտում article-date 17:54 29-07-2018

Զավեշտալի գողություն Արարատի մարզում․ գողացել են գյուղացու բադերը, սագերն ու նապաստակները, ում զանգել և ասել են՝ գողին իմանալու համար «Ոսկե հորթը» ֆիլմը նայիր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություներով՝ երեկ հուլիսի 28-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Հրաչյա Ղադիմյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր ծանոթ հարևան գյուղի բնակիչ 46-ամյա Գրիգոր Գրիգորյանը Արտաշատ քաղաքից դեպի Դալար գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող թիվ 2-րդ հասցեից գողացել է իրեն պատկանող 3 բադերը, 3 սագերը և 9 նապաստակ։ Ահազագնով ժամանել են Ոստիկանության Ատաշատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ բադերը տանելուց հետո տուժած քաղաքացին հեռախոսազանգ է ստացել, ում ասել են, որ բադերը, սագերն ու նապաստակները գողացողի տեղն իմանալու համար դու պետք է նայես հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմը, որ բադերը տարել է մեր օրերի Պանիկովսկին։ Ոստիկանությունը պարզում է, թե ով է Պանիկովսկին, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր