211652_close_icon
views-count19680 դիտում article-date 14:26 29-07-2018

Ուղևորուհին պատահաբար կաթվածահար է արել Մյունխենի օդանավակայանի աշխատանքը

Մյունխենի օդանավակայանում քաոս է առաջացրել այն բանից հետո, երբ սահմանապահ հսկողության աշխատակիցները հայտնաբերել են սխալ փաթեթավորված հեղուկ ուղեւորուհու ձեռքի ուղեբեռում, հայտնում է [url=https://www.dw.com/ru/пассажирка-случайно-парализовала-работу-аэропорта-в-мюнхене/a-44865752]Deutsche Welle[/url]-ն հղում անելով Bayerischer Rundfunk ռադիոկայանին։ Կնոջը խնդրել են տարողությունը տեղադրել հատուկ պլաստիկե փաթեթի մեջ, որը գտնվում էր անվտանգության սահմաններից դուրս: Տեսախցիկներն արձանագրել են, որ կինը շուտով վերադարձել է առանց տարողության և աննկատ անցել է հսկիչ անցակետով, որի մոտ անձնակազմից մարդ չի եղել: Միջադեպի հետ կապված օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 200 չվերթ, ևս 60 օդանավ թռչել է ուշացումով: Նշվում է, որ սպասասրահը կրկին սկսել է աշխատել 14 ժամ հետո։

Նմանատիպ նյութեր