211652_close_icon
views-count14783 դիտում article-date 11:54 29-07-2018

Կալիֆորնիայի բնակիչները փախչում են «կրակոտ տորնադոից»․ տարհանվել է 37 հազար մարդ, զոհվել է 2 հրշեջ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Շաստա շրջանում բռնկված անտառային հրդեհի հետևանքով ավերվել է 500 և վնասվել 75 տուն: Այս մասին հայտնել է նահանգի հրդեհային պատշպանության և անտառային գյուղատնտեսության վարչությունը: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44992675]BBC[/url]-ն։ Վարչության տվյալով՝ այժմ հրդեհման մակերեսն ավելի քան 194 հազար կմ/ք: Ընդ որում, տեղայնացվել է հրդեհման ընդամենը 5 տոկոսը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 3400 հրշեջ։ Տարհանվել է մոտ 37 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր