211652_close_icon
views-count1733 դիտում article-date 12:27 27-07-2018

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքում՝ դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս. Մ.-ի անվամբ քաղաքացուհի Դ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հանձնուքում առկա դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր