89788 դիտում
22:59 25-07-2018
Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 60-ամյա քաղաքացին սեփական ցորենի արտը հնձելուց հետո արմատները փորձել է վառել, ինչը դարձել է նրա մահվան պատճառ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները արտի մոտ հայտնաբերել են Դիտակ գյուղի բնակիչ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․ Մովսիսյանը եկել է դաշտ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է, երբ հնձից հետո վառում են։
Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ Եվ Ա․ Մովսիսյանը փորձել է կրակը մարել, ինչը չի հաջողվել նրան, և այդ դարձել է նրա մահվան պատճառ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։
Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+