211652_close_icon
views-count18001 դիտում article-date 21:09 25-07-2018

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները. Նոր ընտրությունը կլինի սեպտեմբերին․ News.am

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մնացել է առանց նախագահի. ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1--ին: Ռոբերտ Նազարյանը [url=https://news.am/arm/news/463447.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նշանակվել էր 5 տարի ժամկետով, որը լրացել է եւ ինքը վայր է դրել լիազորությունները: Նրա խոսքով, նոր Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը վարչապետի ներկայացմամբ: Նախկինում ներկայացնում էր վարչապետը, նշանակում էր՝ ՀՀ նախագահը: Հարցին, եթե իր թեկնածությունը ներկայացվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կհամաձայնի՞, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Եթե նման առաջարկ լինի, իհարկե, կմտածեմ»: Նշենք, որ քանի որ Ազգային ժողովն արձակուրդում է, ապա առնվազն մինչեւ սեպտեմբեր ՀԾԿՀ-ն կաշխատի առանց նախագահի:

Նմանատիպ նյութեր