211652_close_icon
views-count3493 դիտում article-date 20:56 25-07-2018

Զլաթան Իբրահիմովիչ. Լեբրոն Ջեյմսի հետ հանգիստ կարող էի խաղալ «Լեյքերսում»

Շվեդ հարձակվող, «Լոս-Անջելես Գելաքսիի» խաղացող Զլաթան Իբրահիմովիչը հայտարարել է, թե բասկետբոլի NBA-ի նոր մրցաշրջանում կկարողանար օգնել «Լեյքերսին»: «Ես շատ մարզաձևեր եմ պարապել: Եվ ամեն տեղ, եթե խոսքը գնում է գնդակի մասին, ես ֆենոմենալ էի: Այնպես որ, եթե բասկետբոլ խաղայի, ապա հանգիստ կխաղայի Լեբրոն Ջեյմսի հետ: Եթե իմ օգնությունը նրանց պետք լինի, ապա կօգնեմ: Նա զարմանալի մարզիկ է, թե ինչ է անում և ինչպես է դա անում: Ես դա ինձանով գիտեմ. ես թիկնեղ եմ, սակայն փոքրի նինդզայի պես եմ շարժվում: Նույնն էլ նա է անում: Իհարկե, ես կգնամ նրա խաղը դիտելու: Չգիտեմ, ֆուտբոլը նրան հետաքրքիր է, թե՝ ոչ, թեպետ ավելի մասայական է, քան՝ բասկետբոլը», ասել է Իբրահիմովիչը: Նշենք, որ NBA-ի եռակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը հուլիսի 1-ին տեղափոխվեց «Լեյքերս»՝ կնքելով 154 մլն դոլարի 4-ամյա պայմանագիր:

Նմանատիպ նյութեր