211652_close_icon
views-count14612 դիտում article-date 21:47 24-07-2018

ՔՊ վարչության նիստն ավարտվեց. Երևանի ավագանու առաջին համարի թեկնածուի հարցում որոշում դեռևս չի կայացվել․ Tert.am

ՔՊ վարչության նիստն ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ որոշում է կուսակցությունը Երևանի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի վերաբերյալ կայացրել: Հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/QP-2/2750491]Tert.am[/url]-ը։ ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: «Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել»,- ասաց նա և նշեց, որ ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան: Իսկ թե ի վերջո դաշինքով ընտրություններին կմասնակցեն, թե միայն ՔՊ-ի թիմով, թե առանձին, Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը քննարկվում է: Հիշեցնենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Թեկնածուներից մյուսը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները: «ՔՊ վարչությունը ընթացակարգի համաձայն որոշումը կընդունի առաջին համարի թեկնածուի վերաբերյալ և կհրապարակվի»,- ասաց նա: Նշեց, որ ինքը դեռևս ՔՊ անդամ չէ, բայց 2014թ-ից ՔՊ համախոհն է: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ թեկնածուի հարցով նախապատվություն ունի, Ղազարյանն ասաց, որ թեկնածուն պետք ընտրվի վարչության կողմից, փակ քվեարկությամբ: Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը, ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն: «Քանի որ դեռ գործընթացը չի ավարտվել, մինչև հուլիսի 27-ը հնարավորություն ունենք նոր հայտեր ներկայացնել, ընտրության հարցը դեռևս չի կայանա»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ նիստը հավանաբար կլինի արտահերթ: Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/24/QP-2/2750491]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր