211652_close_icon
views-count5061 դիտում article-date 09:59 24-07-2018

Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը Արցախի հարցում․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4495362.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաև Ստեփանակերտում: «Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, համոզված չեմ, թե դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես արցախյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում. «Իմ համոզմամբ, էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հերբսթը բացասական է գնահատում. «Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը և այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշում է նա. «Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաև Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետևանքներով հնարավոր բախումները»: Ռիչարդ Կազլարիչի կարծիքով, այս պայմաններում դրական է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Արցախի խնդրի շուրջ տարաձայնություններ չունեն և համամիտ են խաղաղության պահպանման հետ: Այդ կարծիքը կիսում է նաև դեսպան Քավանոն, ում համոզմամբ ղարաբաղյան խնդիրն այն եզակի հարցերից է, որոնց շուրջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են համագործակցել: Միևնույն ժամանակն, դեսպան Քավանոյի խոսքով, Թրամփ-Պուտին հանդիպման շուրջ ստեղծված տարաձայնությունների պայմաններում կարելի է դրական համարել, որ Արցախի խնդիրը չի գտնվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների օրակարգում:

Նմանատիպ նյութեր