211652_close_icon
views-count3703 դիտում article-date 14:26 20-07-2018

Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախ ասեմ, որ ես անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել անել: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ապա ասեմ, որ քննարկումներ են ընթանում, շրջանառվում են մի քանի թեկնածուների անունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը մասնակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերին, մասնակցում է «Ելք» դաշինքի շրջանակներում քննարկումներին: Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել: Տարոն Մարգարյանի ուղերձում գրված էր.֊ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»:

Նմանատիպ նյութեր