211652_close_icon
views-count3944 դիտում article-date 19:57 19-07-2018

Մոսկվայից կամավոր հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 18-ին ժամը 11.50-ին Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին է ներկայացել Սամվել Բ.-ն, ով 2016թ. մարտի 29-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 1-ին մասի և 193 հոդ. մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին է ներկայացել Անդրանիկ Հ.-ն, ով 2017թ. հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր