211652_close_icon
views-count75201 դիտում article-date 19:30 19-07-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Չայնիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 4-ին Կոտայքի մարզում՝ Չայնիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, երբ ավազահանքերի մոտ բախվել էին УАЗ մակնիշի, Volkswagen Passat մակնիշի և Skoda մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել էր և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/05/1100093/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Ավազահանքերի մոտ բախվել էին УАЗ մակնիշի 27 ԼՕ 035 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 34 RZ 692 համարանիշի և Skoda մակնիշի 480 ԼD 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել էր և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր