211652_close_icon
views-count1613 դիտում article-date 15:55 19-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր