120244 դիտում
17:52 16-07-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota-ն ու ЗИЛ-ը. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 35 RG 689 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 34 VF 667 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանի գլխավորությամբ։
Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող բանվորները Toyota-ի միջից դուրս են բերել մահացածին և վիրավորներին։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապե կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը։
***
[color=#CC0000]17/07/2018
09։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Թալինի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 54-ամյա Հովհաննես Եպիսկոպոսյանը, իսկ Toyota-ն վարել է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի բնակիչ՝ 31-ամյա Բենիամին Գրիգորյանը։
Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներից Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղևորներ՝ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի բնակիչ, 59-ամյա Աիդա Գրիգորյանը և Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի բնակիչ, 57-ամյա Վահե Արշակյանն ու վարորդ Բ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թալինի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Գրիգորյանը գիտակցության չգալով՝ մահացել էր։[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+