211652_close_icon
views-count2454 դիտում article-date 22:04 16-07-2018

Հարկադիրը ներկայացրել է հուլիս ամսվա շաբաթական վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 9-ից 13-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2082 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 511 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 23 բողոքի: 2018 թվականի հուլիսի 9-ից 13-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1462 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր