211652_close_icon
views-count13064 դիտում article-date 09:09 14-07-2018

Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Այսպես, Առուշանյանը 19 միլիոն դրամ է վճարել արտադրական նշանակության շինություն ձեռք բերելու համար: Նախորդ տարվա ավարտին նրա փոխառությունները կազմել են 287 միլիոն 525 հազար դրամ: Դրամական միջոցները նույնպես պատկառելի են՝ 251 միլիոն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար ու 115 հազար եվրո: Եկամուտներն ավելի զուսպ են՝ 22 միլիոն 867 հազար դրամ, որից 19 միլիոն 535 հազար դրամը վարկ է, իսկ մնացածը՝ աշխատավարձ: 27-ամյա միլիոնատերը 2016 թ.-ից ՀՀԿ անդամ է, մինչ քաղաքապետ ընտրվելը եղել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր