211652_close_icon
views-count2785 դիտում article-date 18:44 13-07-2018

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր