211652_close_icon
views-count3900 դիտում article-date 11:26 12-07-2018

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակից երկրների հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հայաստանին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հուլիսի 11-12-ին բարձր մակարդակով հանդիպման արդյունքներն ամփոփող [url=https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_156624.htm?selectedLocale=ru]հայտարարություն[/url] են տարածել, որի 67-րդ կետում անդրադարձ կա նաև Հայաստանին։ «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների՝ անկախ արտաքին և ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ընտրության հարցում, առանց արտաքին ճնշման և հարկադրանքի: Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում, մենք շարունակելու ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին նշված սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով աշխատել՝ ցույց տալով ուժեղացված քաղաքական կամք հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում, բանակցությունների հաստատված շրջանակում»,- գրված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր