211652_close_icon
views-count2376 դիտում article-date 22:36 09-07-2018

Բակո Սահակյանը եւ Լեւոն Վահրադյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի միջև սպորտի ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր