211652_close_icon
views-count7508 դիտում article-date 23:49 08-07-2018

Նեյմարը ցանկանում է, որ ՊՍԺ-ն վաճառի Կավանիին և ձեռք բերի Սուարեսին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է, որպեսզի «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լուիս Սուարեսը տեղափոխվի փարիզյան ակումբ: Նեյմարի կարծիքով, այդ դեպքում ՊՍԺ-ն ավելի ուժեղ կդառնա, քան՝ ներկայումս է: 26-ամյա բրազիլացին ցանկանում է, որ ՊՍԺ-ն գնի Լուիս Սուարեսին, իսկ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հեռանա ակումբից: Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: 2017/18 մրցաշրջանում փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս թռավ, իսկ ինքը մի քանի ամիս բաց թողեց վնասվածքի պատճառով:

Նմանատիպ նյութեր