211652_close_icon
views-count37618 դիտում article-date 18:40 07-07-2018

Ռուսաստան-Խորվաթիա խաղից առաջ Սոչիում աննախադեպ տեղումներ են գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոչիում, որտեղ այսօր ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպի Խորվաթիայի հետ, առատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղել են փողոցները, մեքենաներն ու տները: Տեղումները խնդիրներ են առաջացրել նույնիսկ օդանավակայանում: Սոչի ժամանող չորս չվերթներ ստիպված են եղել վայրէջք կատարել պահեստային օդանավակայաններում: Ջուրը հեղեղել է նաև հենց օդանավակայանի շենքը: Հազարավոր ուղևորներ չեն կարողացել մեկնել իրենց չվերթներով: Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր