211652_close_icon
views-count41550 դիտում article-date 13:41 07-07-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 34–ամյա վարորդը Mitsubishi-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում. նրան ու կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Բալասյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 220 կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 82 AN 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բալասյան ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 36-ամյա Նաիրա Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռ. Բակունցի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր