211652_close_icon
views-count38604 դիտում article-date 11:53 06-07-2018

Վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, [b]վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը[/b]: Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում: Որպես հավելում նշենք, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր