Գալուստ Սահակյանի տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում խափանման միջոց է ընտրվել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու՝ ստորագրությամբ ազատ է արձակվել:
Թե ինչ քրեական գործի շրջանակում է Ա. Սահակյանը որպես կասկածյալ ներգրավված՝ նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: