211652_close_icon
views-count27083 դիտում article-date 00:51 06-07-2018

Արթուր Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Գրան-պրիին»․ Tert.am

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018» ազգային մրցանակի «Գրան-պրիի» դափնեկիրը: Տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/06/janibekyan/2734647]Tert.am[/url]-ը։ Գլխավոր մրցանակը Ռուսաստանի լավագույն ժամանցային հեռուստաալիքների արդյունավետ կառավարման, զարգացման, նշանակալի նվաճումների, 14-44 տարիքային հեռուստալսարանում պահանջված բովանդակություն ստեղծելու և թվային միջավայրում մեդիա բովանդակությունը մեծացնելու համար է: Մինչև գրանպրին Արթուր Ջանիբեկյանը 2012, 2016 և 2017 թվականներին արդեն արժանացել էր «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի` հեռուստատեսային արտադրանքների ստեղծման գործում բացառիկ ավանդի, ինչպես նաև կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար: «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» XVIII ազգային մրցանակաբաշխությունը ներկայացնում է տարվա թոփ մենեջերներին: Մրցանակը գնահատական է հայրենական մեդիաբիզնեսում պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքի համար: Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը միավորում է թոփային ТНТ, ТВ-3, «Пятница!», ТНТ4, 2х2, «Супер», «Матч TV» հեռուստաալիքները, Comedy Club Production-ը և Good Story Media պրոդյուսերական ընկերությունները: «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018»-ի լավագույններին ընտրել են խոշոր կորպորացիաների ներկայացուցիչները, փորձագիտական խորհուրդը, մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները: Ընտրելիս հաշվի է առնվել ինովացիոն գաղափարների ներդրումը մեդիայում և բիզնեսի դինամիկ զարգացումը: Մրցանակաբաշխության նախորդ տարիներին տարբեր անվանակարգերում «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի են արժանացել «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, НТВ ընկերության գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը և ոլորտի մի շարք պրոֆեսիոնալներ:

Նմանատիպ նյութեր