211652_close_icon
views-count26108 դիտում article-date 22:51 05-07-2018

Խոշոր հրդեհ Երևանում. Թբիլիսյան խճուղում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին հրշեջ-փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են նշված հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած խոշոր հրդեհը, իսկ ՃՈ աշխատակիցները հետևում էին, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեին ճանապարհին, որպեսզի հրշեջները կարողանային առանց խոչընդոտի աշխատեին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր