211652_close_icon
views-count78441 դիտում article-date 20:15 05-07-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. վտանգի եզրին հայտնված բնակիչներն ասում են. «Ձեր մեկ թանկարժեք ավտոմեքենան, եթե վաճառեք, խնդիրը կլուծեք. գոնե այս անգամ տղամարդու ձեր խոստումը կատարեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Նոր Նորք վարչական շրջանի Մառի նրբանցքի 6-րդ և հարակից 16 հարկանի շենքերի բնակիչները հերթական անգամ հայտնվել են դժոխային իրավիճակում։ Դեռ ԽՍՀՄ տարիներին 16 հարկանի նշված շենքերն ունեցել են վերելակներ, և բնակիչները գոհ են եղել, որ ԽՍՀՄ տարիներին վերելակից հնարավոր էր լինում անվտանգ օգտվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սովետի քանդվելուց հետո քանդվեց նաև էս վերելակները։ Գրեթե ամեն ամիս կամ ճոպաններն են կտրվում, կամ մատոռն ու ռելեն է խփում։ Ամեն անգամ վնասվելուց հետո Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանից գալիս, մատոռը տանում են՝ խոստանալով, որ 1-2 օրվա ընթացքում կվերանորոգեն, և վերելակները կաշխատեն, սակայն ամեն անգամ նույն վիճակն է։ Եթե վերելակն էլ աշխատում է, ապա միայն այն օրերին, երբ շենքում թաղման արարողություն է լինում։ Էդ ժամանակ մի քանի ժամով գոնե աշխատում է։ Վերջին անգամ 5 օր առաջ էր՝ էկան, մի շենքի վերելակի ռելեները, ասեցին՝ վնասված է, տանենք, նորը բերենք, իսկ մի շենքինն էլ մատոռն են տարել։ Ու արդեն 4-րդ օրն է, սպասում ենք, որ պետք է վերելակներն աշխատեն, սակայն հերթական անգամ պատկան մարմինները օդ դուրս եկան։ Ամեն շենքում կա 90 բնակարան, ամեն բնակարանում միջինը ապրում է 4-ից ավելի մարդ։ Բոլորը կանոնավոր կատարում են վճարումները, սակայն ստացվում է՝ չեղած բանի համար մեզ թալանում են։ Հարյուր անգամ խնդրել ենք, որպեսզի հարկերում լուսավորության հարցը լուծվի, սակայն, ստացվում է՝ էշ, մի սատկի, գարուն կգա։ Երևանի ավագանու ընտրության ժամանակ թաղամաս էր այցելել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մեզ ասում էր. «Տղամարդուն վայել երդվում եմ՝ վերելակը հիմնանորոգվելու է։ Ընտրությունները պրծան, նորից հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ։ Մենք չենք ասում, թե բերեք, օլիգարխների շենքերի վերելակների նման էլիտար վերելակ դրեք, պարզապես խնդրում ենք՝ հին մատոռներն ու ճոպանները կարող եք նորով փոխել, ու վստահ ենք՝ 30 տարուց ավելի վերելակները կշահագործվեն։ Էլ չենք ասում, որ շտապօգնության բժիշկները, երբ ահազանգ են ստանում մեր թաղից, կենաց-մահու պայքար տալով են բարձրանում հիվանդի մոտ։ Խնդրում ենք՝ գոնե այս անգամ խոսքից գործի անցեք։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ուզում ենք արժանապատիվ ապրենք, իսկ դրա հնարավորությունները դուք ունեք, եթե ձեր մեջ մարդուն տալիքի լինելու մղում կա»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ասաց, որ մի քանի օրերի ընթացքում թաղապետարանը ամեն ինչ կանի, որպեսզի բնակիչների հոգսը թեթևանա։ Թաղապետարանը իր կողմից մուտքերում կտեղադրի համապատասխան լույսեր»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր