211652_close_icon
views-count5675 դիտում article-date 13:22 05-07-2018

«Բարի գալուստ Հայաստան». Գորիսում կանցկացվի «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 4-րդ միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի աջակցությամբ` ս. թ. [b]հուլիսի 7-ին և 8-ին[/b] Գորիսում ինտերակտիվ ձևաչափով կկայանա «Արևավիշապ» գրաֆիկական հումորի չորրորդ միջազգային փառատոնը՝ «Բարի գալուստ Հայաստան» խորագրով: Ցուցահանդես-մրցույթի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը», «Զբոսաշրջությունը Հայաստանում», «Տրանսպորտային փոխադրում»: Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-մրցույթը կանցկացվի Գորիսի տիրույթում գտնվող քարանձավներից մեկում, որի պատերին անիմացիոն համակարգով կներկայացվեն լավագույն երգիծանկարները: Մի պատին կցուցադրվեն «Նոյի», իսկ մյուսին՝ «Զբոսաշրջությունը» և «Տրանսպորտային փոխադրում» թեմաները: Ցուցահանդեսի ժամանակ մասնակիցները կհաղորդակցվեն և կփոխանակվեն նկարներով և կարծիքներով, ինչպես գործընկերների, այլև աշխարհի տարբեր երկրների մասնակիցների հետ: Ցուցահանդեսը կհեռարձակվի համացանցով:

Նմանատիպ նյութեր