2661 դիտում
20:18 04-07-2018
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը փոխվում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Խորհրդի անդամներին հետաքրքրող ու հուզող հարցերից առանձնացվել են առողջության առաջնային պահպանման օղակի նյութատեխնիկական ապահովմանը և կադրերի վերապատրաստմանը, դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, բժշկասոցիալական փորձաքննությանը, բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտին առնչվող և մի շարք այլ թեմաներ:
Միաժամանակ, հանդիպման ընթացքում անցկացվել է վիճակահանություն` վերակազմավորելու հասարակական խորհրդի կազմը, ինչն օրենքի պահանջ է:
Վիճակահանության արդյունքներով` հասարակական խորհրդի կազմում կշարունակեն աշխատել Թևան Պողոսյանը, Վարդուհի Պետրոսյանը, Լիանա Յորդանյանը, Նաիրա Ղարախանյանը, Սուսաննա Հարությունյանը, Մարինա Մարգարյանը, Կարինե Աբելյանը, Հայկուհի Մինասյանը, Սիլվա Բարսեղյանը, Իռեն Սարգսյանը:
Խորհրդի կազմում կրկին վիճակահանության արդյունքներով չեն ընդգրվել Լուսինե Բուդաղյանը, Գևորգ Գրիգորյանը, Մովսես Արիստակեսյանը, Դոնարիկ Ալեքսանյանը, Սառա Պետրոսյանը:
Հասարակական խորհրդում առաջացած թափուր 5 տեղերը համալրելու նպատակով առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ. մանրամասները` կից հղումով` http://moh.am/uploads/hasrotacia.pdf:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին կամ որոնք համապատասխանում են մի շարք այլ չափանիշերի:
Նմանատիպ նյութեր
8084 դիտում
17:33 07-08-2018
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
1839 դիտում
21:13 11-03-2021
Կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
1029 դիտում
16:33 17-08-2016
Ձևավորվել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը
Այս բաժնից
1588 դիտում
19:36 16-03-2024
Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում