211652_close_icon
views-count2163 դիտում article-date 21:13 11-03-2021

Կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Մարտի 9-ին Best Western PLUS Congress հյուրանոցում տեղի ունեցավ ԱՀ առողջապահության նախարարությանը կից գործող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին գրեթե բոլոր անդամները, ովքեր հանդիսանում են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։

     Քննարկվեցին բազմաթիվ մարտահրավերներ, որոնք այսօր ուղղված են Արցախի առողջապահության ոլորտի բարեփոխմանը:

     Ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Միքայել Հայրիյանը:

    Զեկույցներով հանդես եկան ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի լաբորատոր ախտորոշման գծով խորհրդատու Աշոտ Դավիդյանցը, սրտաբանության և թերապիայի գծով խորհրդատու Համայակ Սիսակյանը, ֆինանսական գծով խորհրդատու Ահարոն Բարսեղյանը, ախտաբանության գծով խորհրդատու Արմեն Մխիթարյանը, նեյրովիրաբուժության գծով խորհրդատու Սևակ Բադալյանը, ՄՌՏ-ախտորոշման գծով խորհրդատու Նարեկ Մատինյանը, վիրաբուժության և ինտերվենցիոն ռադիոլոգիայի գծով խորհրդատու Արամայիս Գալումյանը:

    Հարկ է նշել, որ հասարակական խորհրդի նիստին նախորդել էր հունվար և փետրվար ամիսներին առաջատար մասնագետների և փորձագետների այցը Արցախ:Մասնագետները իրենց զեկույցներում նշեցին Արցախ կատարած այցի ժամանակ ի հայտ եկած թիրախային խնդիրները, առաջարկեցին զարգացման ուղիները և լուծումները:

     Այունհետև հասարակական խորհրդի անդամների կողմից տեղի ունեցավ ընդլայնված քննարկումներ` Արցախի առողջապահական համակարգում մասնագիտական դեֆիցիտի լրացման, ֆինանսական հիմնարար ռեֆորմների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև առկա ծրագրերի մասով, որոնք արդեն մշակված և գործում են:

                       Արցախի   Հանրապետության  առողջապահության  նախարարություն

 

Նմանատիպ նյութեր